The Washington Post-ը հայտնել է, որ Լոս Անջելեսի շրջանի Պալիսադես շրջանում բռնկված հրդեհը կարող է առաջացած լինել Ամանորի գիշերը հրավառության պատճառով:
Հրատարակությունը վերլուծել է ֆոտո, վիդեո և ռադիոնյութեր, ինչպես նաև արբանյակային պատկերներ և ականատեսների հետ հարցազրույցներ, որոնք վկայում են քամոտ եղանակի պատճառով հին հրդեհի վերսկսման հավանականության մասին:
Խաղաղօվկիանոսյան Պալիսադես շրջանում սկզբնական հրդեհը սկսվել է հունվարի 1-ի գիշերը և մարվել չորս ժամվա ընթացքում։ Այն մեկուսացվելուց հետո Լոս Անջելեսի շրջանի հրշեջ վարչությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել երկրորդ հրդեհը կանխելու համար։ Սակայն անձնակազմի պակասի և այլ միջադեպերին արձագանքելու անհրաժեշտության պատճառով հրշեջներին չի հաջողվել լիովին վերահսկել իրավիճակը:
Իշխանությունները դեռ չեն պարզել հրդեհի ճշգրիտ պատճառը, սակայն տեղի բնակիչները վստահ են, որ հրավառությունը եղել է իրավիճակի կատալիզատորը:
Հունվարի 7-ին սկսված անտառային հրդեհները դարձել են ամենակործանարարը պետության պատմության մեջ՝ այրելով ավելի քան 16 հազար հեկտար, զոհվել է 24 մարդ և ավերվել է ավելի քան 12 հազար 300 շինություն, այդ թվում՝ հայտնիների թանկարժեք տներ:
Ավելի վաղ հաղորդագրությունները ենթադրում էին, որ Լոս Անջելեսի օկրուգում զանգվածային անտառային հրդեհները կարող են առաջացած լինել էլեկտրահաղորդման լարերի ընկնելու պատճառով, ասել է Edison International կոմունալ ընկերության ներկայացուցիչը:
Մինչդեռ ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կասկած է հայտնել, որ Կալիֆորնիայում ավերիչ հրդեհների պատճառը կլիմայական փոփոխություններն են կամ տեղիիշխանությունների անգործությունը՝ նշելով, որ Տեխասում իրավիճակն այլ է։
Տեսանյութը՝ այստեղ
Բաց մի թողեք
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա
Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի