13/02/2025

Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Գալյան, հետո՝ հիշեց

Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ», լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Լրագրողները նշեցին, որ նման արտահայտություն ժամանակին արել է Նիկոլ Փաշինյանը։

Տիկին Գալյանն էլ արձագանքեց. «Եթե նման արտահայտություն է եղել, ցավոք, ուշադրություն չեմ դարձրել։ Մեկնաբանել չեմ կարող այդ ամենը, մինչև ինքս այդ ամենը չլսեմ։ Ներողություն եմ խնդրում, այս պահին չէ, բայց հետագայում կարող եք նույն հարցը բարձրաձայնել»։

Այնուհետև լրագրողներից մեկը միացրեց Փաշինյանի խոսքի ձայնագրությունը պատերի տակ վնգստացող դատավորների ու վեշերչը հավաքելու մասին, ինչին ի պատասխան Սրբուհի Գալյանը հարցրեց, թե ինչու մեջբերում չեք անում օրերս դատավորների ժողովի ժամանակ ՀՀ վարչապետի խոսքից, դա եղել է 6 տարի առաջ, այն ժամանակ մթնոլորտն ու իրավիճակն այլ էր, հիմա՝ այլ է։

Գենդերային հավասարության մասին կամ՝ ինչու նէ բանտապետ կին նշանակվել․ «Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պիտի պարտադիր տղամարդ լինի»

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր խորհրդականների ընտրության վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է, այն ընտրվում է վերջինիս ցանկությամբ։

«Ես չեմ հասկանում այդ խտրական մոտեցում-վերաբերմունքը նախ կանանց, այնուհետև երիտասարդների նկատմամբ։ Երիտասարդները, որոնք ստացել են լավ կրություն և ունեն որոշակի փորձ, իսկ իմ բոլոր խորհրդականներն ունեն այդ փորձը, շատ ավելի եռանդով են լծվում իրենց աշխատանքին և շատ ավելի պրոդուկտիվ կարող են լինել, քան տարեցները, իհարկե, ես չեմ նսեմացնում տարեց մարդկանց կեսնագրությունը, աշխատանքը և անձը, մենք ունենք  նաև տարիքով ավագ գործընկերներ։

Գոնե թե հայեցողական պաշտոններում, ով իրավունք ունի պաշտոն նշանակելու, անսահամանափակ է, միայն սահմանափակված է օրենքով սահմանվող ցենզով»,-ասաց նա։

ՔԿԾ պետի և իր նշանակման հարցին ի պատասխան նա նշեց․ «Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պիտի պարտադիր տղամարդ լինի, սովորույթի ուժո՞վ, ինչո՞ւ, եկեք հասկանանք՝ որտեղ է խնդիրը թաղված, արդյոք ճի՞շտ է եղել ժամանակին, որ բոլոր պատասխանատու պաշտոննորում տղամարդիկ են եղել»։

«Մարդիկ կարծում են՝ ՀՀ-ում արդարադատության երաշխավորը կամ սպասարկողը նախարարությունն է»․ Սրբուհի Գալյան

Արդարադատության իրականացման տարընկալումների վերաբերյալ լրագրողի տված հարցին ի պատասխան նա հետևյալը նշեց․ «Հասարակության շրջանում տարընկալում կա՝ կապված Արդարադատության նախարարության գործառույթների, որովհետև անվանումը տեսնելով մարդիկ կարծում են՝ ՀՀ-ում արդարադատության երաշխավորը կամ սպասարկողը նախարարությունն է, ո՛չ, Արդարադատության նախարարությունը ոլորտում քաղաքականություն մշակողն է։

Ես կարծում եմ՝ արդարության վերաբերյալ պատկերացումները միանշանակ երբևէ չեն կարող լինել։ Գործի ելքով շահագրգռված են լինում մշտապես երկու կողմեր, և մեկ կողմի համար այդ որոշումը, որպես կանոն, բարենպաստ է լինում, մյուս կողմի համար՝ ոչ։ Նույնիսկ այդպիսի մի խոսք կա, երբ դատական նիստերի դահլիճ դուրս են գալիս, այն կողմը, որի օգտին որոշում է կայացվել, ասում է՝ այս ինչ խելացի դատավոր է, մեր օգտին որոշում կայացրեց, իսկ մյուս կողմն ասում է էս ինչ անարդար որոշում կայացրեց կա՛մ դատավորը հիմար է, կա՛մ էլ՝ կոռուպացված, էդ խնդիրը, վեճը մշտապես լինելու»։

Գալյանի խոսքով՝ այժմ էլ կան խնդիրներ, որոնցից առաջինը կապված է ուշացած արդարադատության հետ, ինչը, նրա պնդմամբ, հավասար է արդարադատության չլինելուն, և երկրորդը՝ ոչ պատշաճ արդարադատության իրականացման։