Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել:
Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի:
Ընդ որում, Հայկ Սարգսյանի կոնֆլիկտը ոչ միայն Տավուշի մարզպետի, այլև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ է, որն, ի դեպ, նշյալ քաշքշուկի թեման «արագի մեջ» հերքողներից մեկն էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար:
Այդ նպատակի համար նա պարբերաբար «դրոններով», տեսչական մարմինների ուղեկցությամբ, նաև ինքնագլուխ այցելում է անտառներ, հատկապես Տավուշի մարզ ու հատկապես օրինական հատատեղեր: Ասում են, սակայն, գրեթե չի եղել դեպք, որ օրինական հատման փաստաթուղթ չներկայացնեն:
Արդյունքում օրինական հատատեղերում կատարված պլանային հատումները երբեմն ներկայացվել են որպես «անտառը կոտորելու» դեպքեր, այսինքն՝ Տավուշի մարզպետի ու ՇՄ նախարարի վրա «բոչկա գլորելու» առիթ:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»