ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ հանրապետականներ հանդես են եկել նախաձեռնությամբ, որը Դոնալդ Թրամփին կտա Գրենլանդիան գնելու օրինական լիազորություն, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է նախկինում: Այս մասին հայտնում է Fox News-ը։
Օրինագիծը, որը կոչվում է Վերադարձնենք Գրենլանդիային երբեմնի հզորությունը (Make Greenland Great Again Act) ներկայացվել է Թենեսի նահանգի կոնգրեսական Էնդի Օգլսի և նրա տասը կուսակիցների կողմից:
Օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ գործող նախագահն իրավունք կունենա իր երդմնակալությունից հետո բանակցություններ սկսել Դանիայի կառավարության հետ Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ։ Համաձայնության գալուց հետո պետության ղեկավարը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կոնգրեսին, որը վերահսկում է բյուջետային միջոցների բաշխումը։
Հունվարի 13-ին Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ ամերիկյան իշխանությունները Գրենլանդիայում ռազմական ուժ կիրառելու կարիք չունեն, այլ կղզում «գործարք կարող է կայանալ»։






Բաց մի թողեք
Շրջանառվում է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վերաբերյալ 2 նախնական վարկած
Մեղավոր չենք՝ արդարանում է Բաքուն․ Ինչու կործանվեց Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը
Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ. Լուսանկար