Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործն այս տարի ստանձնել է Գրիգոր Փարսյանը՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարազատ եղբայրը։
«Հրապարակը» գրում է․ Բանն այն է, որ Գրիգոր Փարսյանը կամ, ինչպես Կապանում հայտնի է՝ Գրիշիկը, համարվում է քաղաքում հարց լուծող տղա՝ գողական։
«Բոլոր ռազբորկեքն ինքն է տանում, բոլորն իրեն են աբրաշատ լինում»,- ասաց մեր աղբյուրը՝ պատմելով, որ համայնքում միանշանակ չի ընդունվել, որ Հայ առաքելական եկեղեցին այդ սուրբ կարգավիճակը շնորհել է գողականի։ Ի դեպ, նախորդ տարիներին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է եղել եկեղեցու խաչքավորը, այս տարի մերժել է առաջարկը, հավանաբար՝ քաղաքական տարաձայնությունները Փարսյանի հետ այնքան են խորացել, որ կալավանցին չի ցանկանում նրա հետ հաճախ առերեսվել։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին