«Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնել խորհրդարանական լսումներ, որպեսզի ծնողներն ու հարազատները պատկան կառույցների ղեկավարներին ուղղեն իրենց հուզող հարցերը, սպառիչ պատասխաններ լսեն։
Նախատեսվում է լսումներն անցկացնել ամսվա վերջին՝ կա՛մ հունվարի 29-ին, կա՛մ 30-ին։ Լսումները կանցկացնի Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը, հրավիրվելու են ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը եւ այլ պաշտոնյաներ։ Պատերազմից ավելի քան չորս տարի անց մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում։
Հիշեցնենք՝ անհետ կորածների ծնողներն ու հարազատները տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ժամեր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո հայտարարել էր, որ առաջիկայում բարձրացված խնդրի կապակցությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ»:
Բաց մի թողեք
Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն
Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից
Միանգամից երկու անգամ հարկ է բարձրացել: Սպառողը կվճարի, վիճվարչությունը կստի, կասի՝ գները քիչ են բարձրացել. Բագրատյան