Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին կոչ է անում զգոն լինել, քանի որ խաբեբաները Լոս Անջելեսի հրդեհներից տուժածների համար նվիրատվություններ հավաքելու համար օգտագործում են նրա անունը։
Նա այդ մասին հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով kimkardashiancampaign@gmail.com հասցեից ուղարկված մի նամակ։
44–ամյա հեռուստաաստղը հորդորել է չբացել այդ նամակը։
Հանգստյան օրերին Քարդաշյանը խոսել էր հրդեհների դեմ պայքարող փրկարարների մասին` ընդգծելով նրանց քաջությունը։ Նա Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել բարձրացնել փրկարարների աշխատավարձը` նշելով, որ հրշեջները օրական վաստակում են ընդամենը 5,80-ից 10,24 դոլար, գումարած լրացուցիչ 1 դոլար` արտակարգ իրավիճակների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանն ու նրա հարազատները Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների պատճառով լքել են իրենց առանձնատները։
Բաց մի թողեք
Հունվարի 15-ի աստղագուշակ․ Կարող եք կարևոր որոշումներ ընդունել ու փոխել ծրագրերը
Բլոգեր Էվիկը սիրելիի հետ նոր ֆոտոշարք է հրապարակել
Պարույր Հայրիկյանը մտադիր է Դավթաշենի իր հողամասն ու առանձնատունը նվիրաբերել պետությանը