«Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է սահմանադրական անկախ մարմնի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված, Դատական իշխանությանը նվիրված միջոցառման օրակարգը, որտեղ նշված է, որ ժամը 12:15-ին պետք է 5 րոպեանոց ելույթով հանդես գա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ հունվարի 8-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ նախագահը հունվարի 8-14-ը լինելու է ամենամյա արձակուրդում: Այսինքն՝ ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը չի տիրապետում իրավիճակին եւ անգամ չի հանձնարարել ճշտել պետական պաշտոնյաների գրասենյակից՝ նրանք կմասնակցե՞ն միջոցառմանը, հաստատվե՞լ է նրանց ելույթը, թե՞ ոչ: Սա ուղիղ գնահատական է ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ եւ փաստում է, թե որքան են նրանք կտրված իրականությունից եւ որքան կախված՝ իշխանությունից: Անգամ հարկ չեն համարել միջոցառմանը չմասնակցող ԱԺ նախագահի անունը հանել օրակարգից:
Ի դեպ, թերեւս պատմության մեջ առաջին անգամ է, որ դատական իշխանության կողմից կամ դատաիրավական ոլորտում կազմակերպվում է միջոցառում, որտեղ հրավիրված չեն փաստաբանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը չի հրավիրվել ու չի մասնակցել միջոցառմանը: Փաստաբանների պալատից փորձեցինք պարզել` ինչու։ Ի պատասխան` աշխատակազմից միայն հայտնեցին, որ պաշտոնապես հրավեր չեն ստացել։
Սա ակնհայտ խտրական վերաբերմունք է, որը երբեք չի դրսեւորվել»:
Բաց մի թողեք
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան հարկային փոփոխությունների դեմ. ՈՒՂԻՂ
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար