Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ ընդհանրապես անհաղորդ է ներհայաստանյան անցուդարձին եւ, որպես կանոն, ծպտուն չի հանում կարեւորագույն իրադարձությունների մասին, կա՛մ էլ, ինչպես հայտնի ասույթն է ասում, լավ պահերը մի քանի անգամ է կրկնում։
«Հրապարակը» գրում է․ Երեկ նախագահական նստավայրում ընդունելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը:
Սա՝ այն դեպքում, երբ նախագահը հունվարի 12-ին՝ Դատական իշխանության օրվա հանդիսավոր միջոցառմանն անձամբ մասնակցել է ու հանդես եկել ելույթով։
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ Լուսանկար
Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ
Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ Լուսանկար