Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա։
Հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ո ստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։
Բաց մի թողեք
Արզնի ՀԷԿ-ում աշխատանքներ իրականացնելիս տղամարդու մարմին է հայտնաբերվել
Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արագածոտնում կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի հորթուկ. Լուսանկար