20/01/2025

Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնացել աշխատակիցներին «վերացնել»․ Լուսանկար

Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել։

Թանգարան են մեկնել իրավապահները:

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով, որ նրանց կվերացնի։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ ըստ թանգարանի աշխատակիցների՝ այդ քաղաքացին հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են թանգարան ներխուժած քաղաքացու ինքնությունը։