Այսօր՝ հունվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 08:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ալիկ Ն.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Հրանուշ Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վաորրդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:


Բաց մի թողեք
Արարատում բախվել են ՊՆ «ՈւԱԶ» ու «Վոլգա», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար
Հաքերներն անջատել են Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետների սառնարանները․ խանութները ստիպված են եղել դեն նետել սնունդը
Տղամարդը պատշգամբից ընկել ու մահացել է