Անցյալ տարեվերջին կրթվելու կոչ անող Հակոբյանն Աննան չէ՞ր իմանում, որ ԲԴԽ գիտնական անդամի դերում իր ամուսնու կողմից առաջարկվելու է հայհոյախոս մեկը: Թե՞ հայհոյախոս լինելը խնդիր չէ եւ կրթվելու կարիք չի ենթադրում:
Կներեք, ոչ թե հայհոյախոս, այլ հայհոյագիր մեկը, ինչն ավելի հեռու է կրթված լինելու հանգամանքից, քան առաջինը: Որովհետև հայհոյախոսի դեպքում վկաներ կարող են հանդիսանալ միայն նրանք, ովքեր լսել են այն: Իսկ եկրորդի դեպքում կարող է վկայություն տալ համացանցի հայկական հատվածը: Ու դրան տեղյակ կլինեն հազարները
: Իսկ հիշելը ջնջել հնարավոր չէ, ինչպես ջնջնվել է ֆեյսբուքյան հայհոյախառն էջը: Այն էջը, որը դրա օգտատեր Ա. Սիրունյանի կողմից ներկայացվել է որպես խմբային էջ: Այսինքն, տարբեր մարդիկ կարող են տարբեր հայհոյախառն արտահայտություններ գրել այդ էջում վերջինիս անվան ներքո:
Ու դա իրեն որևէ ձևով չի անհանգստացրել մինչև որպես ԲԴԽ անդամի թեկնածու հանդես գալը: Ավելի անգրագետ հիմնավորում ես երբեք չէի լսել: Ու այս անձը ժամանակին դատախազ է եղել, հետո վերածվել է փաստաբանի, ինչպես նաև քսան տարուց ավելի դասավանդում է համալսարանում: Ինչը շատ ավելի զարմանալի է:
Ենթադրում եմ, որ համալսարանի իրավաբանականում դաավանդող նորմալ իրավաբանները չեն ցանկացել ծառայել գործող իշխանություններին: Ու ստիպված ընտրությունը կանգ է առել հայհոյագիր անձի վրա: Իսկ որ ԲԴԽ անդամ դառնալը նշանակում է ծառայել ոչ թե օրենքին ու օրինականությունը, այլ անձամբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, կարծում եմ, չպետք է կասկածող լինի: Եթե նույնիսկ լիներ, ապա Ջհանգիրյան Գագիկի խոստովանությունից հետո երևի միայն լուսնից իջած հումանոիդը կկասկածեր դրանում:
Իսկ Ջհանգիրյանն էլ, հիշեցնեմ, ԲԴԽ նախագահ եղած ժամանակ խոստովանել էր, որ վզին դրված է ինչ-ինչ (տվյալ դեպքում էական չէ, թե կոնկրետ ինչ) հարցում իր նախորդին համոզելու պարտականությունը: Իսկ ով կարող էր ինչ-որ բան դնել նրա վզին՝ եթե ոչ վարչապետի աթոռից կառչած անձը: Ինչևէ, այն հանգամանքը, որ ընտրվել է հենց Սիրունյանը, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է ցածրացել գործող իշխանության բարոյական կերպարը: Ու որքան ծիծաղելի են կրթվելու վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կնոջ գրառումները:
Բայց այդ երևույթը ոչ միայն ծիծաղելի է, այլ վերին աստիճանի վտանգավոր հասարակության համար՝ բարոյականության տեսակետից: Քանի որ իշխանություն ունեցող անձինք դառնում են օրինակելի ողջ հանրության համար: Տվյալ դեպքում ստիպված ենք արձանագրել, որ այն ունի բացասական ուղղվածություն:
Ու ոչ այնքան գրագետ ու խելացի մարդիկ, իսկ դրանք կազմում են հասարակության մեծամասնությունը, իրենց զավակներին դաստիարակում են հենց այդ բացասական օրինակներով: Ի վերջո, եթե վերևներում խոսում են ինքնակրթվելու մասին, սակայն պետական կարևոր պաշտոնի է նշանակվում հայհոյագիր մեկը, ապա մարդիկ տեսնում են, չէ՞, երկակի չափանիշների առկայությունը:
Ու այդ օրինակներով էլ «դաստիարակում» են իրենց զավակներին: Իսկ սերունդ փաչացնելը շատ հեշտ է, բայց բազմակի անգամ դժվար է այդ սերունդը վերակրթելը: Եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր է:
Ինչևէ, վերադառնալով հայհոյագիր անձին, կարծում եմ, որ վերջինս կնշանակվի ԲԴԽ գիտնական անդամ, քանի որ ՔՊ-ականները բավարար ձայներ ունեն դրա համար Ազգային ժողովում: Ինչը վկայում է, որ սուտ խոսելու համար (բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ) Սերժին մերժող հասարակությունն այսօր վերածվել է բոլոր մարդկային թերությունները հանդուրժող զանգվածի:
Վախթանգ Սիրադեղյան; hraparak.am
Բաց մի թողեք
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին
Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ