ԱԺ նիստի ընդմիջմանը ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները լեզվակռվի էին բռնվել, բարձր բղավոցներ ու գոռգոռոցներ էր լսվում դահլիճից, պարզեցինք, որ վեճի պատճառը Գառնիկ Դանիելյանի ելույթն է եղել, ով քննադատել է՝ ասելով, որ բանակում այսօր էլ շարունակվում են խնդիրները՝ համազգեստից սկսած՝ վերջացրած այլ հարցերով:
Նիստի ավարտից հետո ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն է ռեպլիկներ արել Գառնիկ Դանիելյանի ելույթի մասին, կրկնել հին երգը, որ նախկիններն են բանակը թալանել, ինչն էլ դարձել է վեճի առիթ։
Դանիելյանն ասաց,որ նյարդային է, առայժմ չի ցանկանում պարզաբանումներ տալ։







Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված