ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ժամանակավորապես դադարեցնում է ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը այլ երկրներին 90 օրով, հայտնում է AP-ն։
Կանցկացվի վերանայում` պարզելու, թե արդյոք օգնությունը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքականության նպատակներին:
Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների արտաքին օգնությունը կազմել է բյուջեի 1%-ից ոչ ավելի, բացառությամբ հատուկ դեպքերի, ինչպիսին է Ուկրաինային աջակցությունը։ Հունվարի 9-ին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմական գործողության սկզբից Կիեւին հատկացվել է գրեթե 66 միլիարդ դոլար, իսկ 2014 թվականից՝ գրեթե 70 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի օգնության այլ խոշոր ստացողների թվում են Իսրայելը (տարեկան 3,3 միլիարդ դոլար), Եգիպտոսը (տարեկան 1,5 միլիարդ դոլար) և Հորդանանը (տարեկան 1,7 միլիարդ դոլար): Այդ օգնությունը նրանց հատկացվում է երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում, և այդ պատճառով Թրամփի հրամանագիրը դժվար թե էական ազդեցություն ունենա նրանց վրա, նշել է գործակալությունը։
Բաց մի թողեք
Թրամփի առաջին նվերը Իսրայելին
Պուտինը սա՞ է ուզում, Պուտինը կործանում է Ռուսաստանը․ Թրամփ
Թրամփը ստորագրել է դաշնային մակարդակով մաhապատիժը վերականգնելու մասին հրաման. Լուսանկար