Բաքվում հունվարի 21-ին շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված անձանց նկատմամբ կեղծ և շինծու մեղադրանքներով դատաքննությունը: Սպասվում է երկրորդ դատական նիտը:
Մեղադրանքները խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանություն, բնակչության բռնի տեղահանման, հալածանքների, խոշտանգումների, զինվորական կողոպուտի և Ադրբեջանի և Ադրբեջանի դեմ այլ անօրինական գործողությունների մասին են:
Նախապատրաստական լսումները կշարունակվեն Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվել են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։
Պաշտպանության նվազագույն հնարավորություններից զրկված, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով դատական նիստերի դահլիճ հասած դատավարության ընթացքում 6 ադրբեջանցի դատախազ է պաշտպանում, այսպես կոչված, «պետական մեղադրանքը»։
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նույն դահլիճում և նույն դատավորի նախագահությամբ կշարունակվի նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, որն առանձնացել է առանձին վարույթով:
Բաց մի թողեք
Ինչու ու ինչի շուրջ են վիճել ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն ու ՔՊ-ական իշխանականները․ Լուսանկար
ԱԺ-ում հավատարմագրված օպերատորին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել․ Լուսանկար
Հապա ինչո՞ւ, բա Վանը, Մուշը, Սասունը, Ալաշկերտը, Արդահանը…