Նիկոլ Փաշինյանը, հեշտությամբ մարսելով Արցախի Հանրապետության հանձնումը, Տավուշից ահռելի տարածքներ Ադրբեջանին նվիրելը, փորձում է շարունակել սահմանազատում կոչվող միակողմանի հանձնման գործընթացը:
2025 թվականի մեկնարկին հայտարարվեց, որ սահմանազատումը շարունակելու են եւ դա անելու են կրկին Տավուշից, որտեղ թշնամին Ոսկեպարից նոր տարածքներ զավթելու ծրագրեր ունի: Մինչդեռ ցանկալի էր, որ գործընթացը շարունակվի այն հատվածներից, որտեղ թշնամին 2022-ին ներխուժել է մեր տարածք:
Թեեւ Տավուշում էլ մենք բավականին ստանալիքներ ունենք: Եվ չնայած Բաքվի բռնապետը շարունակաբար սպառնում է Հայաստանին եւ մեր երկիրն անգամ որակում ֆաշիստական պետություն, իսկ Բաքվում հայ ռազմագերիներին ամենօրյա ռեժիմով խոշտանգում են, «խաղաղասեր» Փաշինյանն իրեն Իլհամ Ալիեւի աշխատողի նման է պահում եւ նրան սիրաշահելու նոր միջոցներ մտածում: Այս առումով պետք է սպասել, որ սահմանային սպիտակ սյուները շուտով կհայտնվեն նաեւ Տավուշի մյուս հատվածում` Ոսկեպարի մոտ:
Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը 2024 թվականի մայիսից պայքարում է իշխանությունների վարած հակահայ քաղաքականության դեմ: Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Տավուշի համար տարվող համառ պայքարին եւ այն կարծիքին է, որ եթե Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարում է, որ հանձնվող տարածքները հայկական չեն, ապա, անկասկած, դրանք հանձնվելու են. «Հիմա էլ Ոսկեպարից տարածքներ հանձնելու մասին են խոսում, ես նրանց նոր չի, որ ճանաչում եմ, մեր գյուղի գլխին էն օյինը որ դրեցին, դրանից հետո ամեն ինչ սպասում ենք: Կա մի անկլավ` Ոսկեպարից դեպի արեւմուտք, մենք այդ անկլավին Ախարի էինք ասում` «վերեւի թուրքեր», բայց դա 1992 թվականին վերցրել են:
Իսկ Կիրանցի ու Ոսկեպարի միջակայքում կա հատված, որը շատ է շահարկվում, այն կոչվում է Ոսկեպարի եռանկյունի, եթե դա հանձնվեց, ադրբեջանցիները նստում են Կիրանցի գագաթին եւ վերահսկում մեզ ամբողջությամբ: Ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Հայաստան մտնող գազատարը, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը, որը նաեւ Վրաստան գնալու համար է: Ոսկեպար գյուղը եւս նրանց հսկողության տակ կանցնի: Ստացվում է, որ հարավից մեզ մնում է մի փոքրիկ հատված, ինչը եւս վստահ եմ, որ իշխանությունները կհանձնեն: Այսպիսով Ոսկեպարը մնում է թերակղզու կարգավիճակում, որը միայն հարավից է հաղորդակից Հայաստանին, դա էլ լրիվ լեռներ են:
Այսինքն` եթե նման բան տեղի ունեցավ, հայկական Ոսկեպարն ամբողջությամբ անհաղորդակից է դառնալու: Ինչ վերաբերում է Կիրանցին, ապա համարյա ունեցածի 1,2-ը նորից անցնում է թուրքերի վերահսկողության տակ: Քիչ էին հանձնել երեւի, հիմա էլ հյուսիսային հատվածն են հանձնում: Սա ռուս-թուրքական ծրագիր է, որի իրականացնողը Նիկոլ Փաշինյանն է: Սրան ինչ դրսից ասում են, անմիջապես կատարում է, անգամ նոր ենք գլխի ընկնում, որ ոչ մի քարտեզ էլ իրականում չկա, ինչ քարտեզների մասին խոսում են, լրիվ սուտ է` իրենց գծած քարտեզներն են, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Կիրանցը ո՞նց ասեցին Ադրբեջանի տարածքն է, մի օր էլ հայկական Ոսկեպարի մասին նույն բանը կասեն:
Սրանք լկտի գործակալներ են, ասել եմ ու էլի կասեմ՝ ես սրանցից ոչ մի լավ բան չեմ սպասում: 1994 թվականից հետո Ադրբեջանին է անցել մոտ 15 հազար հեկտար հեղատարածք: Ադրբեջանը 94 թվին մեզնից երկուսուկես անգամ ավելի շատ տարածք է վերցրել, բա դրա մասին ո՞վ պետք է խոսի, ո՞վ: Կիրանցի հատվածից էլ հանձնեցին, ստացվում է՝ այս պահի դրությամբ հայկական կողմը 6000 հեկտարից էլ քիչ տարածք ունի վերցրած:
Բերքաբերի ջրամբարից հյուսիս` մի հսկայական տարածք մերն է եղել, որն անցել է Ադրբեջանին 1992 թվականին, Կոթի, Ոսկեվան գյուղերը, Իջեւանից Բերքաբերը, Վազաշենը, գրեթե այդ բոլոր գյուղերն ունեին հսկայական տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանին: Մեզնից երկուսուկես անգամ ավելի շատ գրաված տարածքներ ունեն, բայց թե ինչու այդ մասին չեն խոսում, իրենք գիտեն ու իրենց տերերը: Լկտիաբար հայտարարություններ են անում: Եթե մեր ժողովուրդը հանդուրժելու է այս ամենը, ի՞նչ ասեմ, թող հանդուրժեն: Եթե այսպես շարունակվեց, ու ոչ մեկը դեմը չառավ, լրիվ հանձնելու է Ադրբեջանին:
Սա «разрушитель» է, միայն տուն քանդել լավ գիտի, քանդելով հասնելու է մինչեւ վերջ: Նախորդ տարի եկավ, խաբեց մեզ, ասեց` ամեն ինչ նույնն է մնալու, բայց ոչ մի ճիշտ խոսք չկա նրա բերանում»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները