Գրել էինք, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը:
«Հրապարակը» գրում է․ Մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը ողջ մարզական աշխարհն է որոշել հանձնել Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլեւ, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:
Հարությունյանն առաջիկայում կարող է նաեւ այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում` Ֆուտբոլի ֆեդերացիայինը:
Ըստ այդմ, մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին: Այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, եւ տեղեկացանք, որ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:
ՀՖՖ Մարքեթինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթեւոսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն մի քիչ մտածելուց հետո ասաց, որ իր հեռանալը կապ չունի Մելիքբեկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ` ինքն այլ ոլորտում աշխատանքի է անցել:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում