Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։
«Հրապարակը» գրում է․ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբներին, սակայն պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն: Նա մտերիմներին հայտնել է, որ չի ուզում հանրայնացնել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։
Չնայած դրան, ՔՊ-ում ակտիվ քննարկում են գործընկերոջ «դժբախտությունը», ոմանք չարախնդում են, թե եթե Հրաչն իր առանձնատանը մի քիչ երկար ապրեր, չէին թալանի` ամբողջ տարին շրջագայում է, գողերն էլ օգտվել են դրանից։
ՆԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե հունվարի 14-ին ահազանգ են ստացել, որ կողոպուտի դեպք է գրանցվել Ձորաղբյուրի առանձնատներից մեկում, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Հակոբյանն այդ առանձնատունը ձեռք է բերել իշխանափոխությունից հետո։
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը