Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Քիչ առաջ Ավինյանը արձակուրդից հայտարարեց, որ փետրվարի 11-ին Երևանի ավագանին կքննարկի տրանսպորտի սակագների նոր առաջարկ, բայց այդ նոր առաջարկում ոչ մի նոր բան չկա՝
1 ուղևորությունը կմնա 300 դրամ, բայց տոմսի տևողությունն առաջարկում են դարձնել 180 րոպե, ներկայից 90 րոպեի փոխարեն։ Արդյո՞ք սա որևէ հարց է լուծում։ Իհարկե՝ ոչ։ 3 ժամվա ընթացքում մարդ քանի՞ տրանսպորտային միջոց է փոխում աշխատանքի հասնելու համար։ Արդյո՞ք Երևանում մի կետից մյուսը հասնելու համար որևէ մեկը 3 անգամ տրանսպորտ է փոխում։
24 ժամ տևողությամբ (1 օր) տոմսը կլինի 900 դրամ՝ օրվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 24 ժամն իհարկե է շատ լավ է հնչում, բայց Երևանում հանրային տրանսպորտը 24 ժամ չի աշխատում։ Անգամ եթե աշխատեր, մարդը օրվա ընթացքում 9 անգամ տրանսպորտից չի օգտվում։
Մեկանգամյա կամ 24 ժամվա տոմսերի վրա ոչ մի զեղչ ոչ մեկի համար չի գործել և չի գործելու։ Երևանի ավագանու այս որոշման նախագիծը ոչ թե օրը մեջ փոխել է պետք, այլ պետք է աղբը նետել և մշակել նոր նախագիծ՝ հիմնված մարդկանց կարիքների ու հնարավորությունների վրա»։
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին