Հունվարի 24-ին՝ ժամը 11:16-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հատիսի փողոցում բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1988 թ.), «Toyota» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1952 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս շրջվել է. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Մ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, իսկ Մ. Մ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները փակել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։


Բաց մի թողեք
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ
Երևանում ծնվող երեխաների թիվը նվազել է
Կա 1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լուսանկար