Օպերան նվաստացնում էր
Այս շաբաթը նշանավորվեց ազգային մեծ առաջընթացով: Կներեք, ավելի ճիշտ, պետական մեծ առաջընթացով: Էդ «ազգային» բառը մեր իշխանությունների մոտ «ժոգա» է առաջացնում: Հենց «ազգային» բառը լսում են, խրտնում, դեպրեսիայի մեջ են ընկնում, ախորժակները փակվում է, ուղեղները «ստոպ» է տալիս:
ՉԻ-ն գրել է․ Դրա համար էլ որոշել են հրաժարվել «ազգայինից»: Ասենք, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անվանումից «ազգային» բառը հանել են: ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, փորձելով «կռուտիտ» լինել, ասում է, թե բա «ազգային թատրոնի» այդ կարգավիճակը «որոշակիորեն ստորադասում է մյուս թատրոններին, որոնք այդ կարգավիճակը չունեն»: Փաստորեն, Օպերայի և բալետի թատրոնը 90 տարի է, նվաստացրել է բոլոր այն թատրոններին, մշակութային կենտրոններին, որոնց անվանման մեջ «ազգային» բառը չի եղել:
Այնպես որ, պինդ բռնվեք, շուտով ազգային կերակրատեսակների փոխարեն կունենանք համապետական կերակրատեսակներ, ազգային խոհանոցը կդառնա համապետական խոհանոց, 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարը գրքերում կնշվի որպես համապետական-ազատագրական պայքար, դե, իսկ մեր ազգային հերոսներին կփոխարինեն համապետական հերոսները:
Էս մեկը, ինչ ճիշտն է, ճիշտն է, չգիտենք, Ալիևի հերթական պահանջն են կյանքի կոչում, թե Փաշինյան-Աննա փոդքաստների ժամանակ է ծնվել:
Կմկմուլիս Մոսկվայում
Կամ էլ դբա Եվրոպա գնալիս որոշել են եվրոպանալ, ինչի համար հրաժարվում են ոչ միայն ազգայինից: Չնայած, Փաշինյանը զանգեց Պուտինին, արդարանալու ու չքմեղանալու անհաջող փորձ կատարեց, հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Մոսկվա, Լավրովին բացատրելու, թե ինչի են գնում Եվրոպա:
Բայց էլի անհաջող: Մենք դա տեսանք նրանց համատեղ ասուլիսում: Այսինքն, Արարատ Միրզոյանի դեպքում դա ոչ թե ասուլիս էր, այլ կմկմուլիս: Այ ձեր ցավը տանենք, էս ընկերը երկու բառ չի կարողանում խոսել, անընդհատ կմկմում է: Ռուս լրագրողը հայ-իրանական սահմանի մասին հարց տվեց, ըհը, նայեք պատասխանը:
Ու այսպես շարունակ:
Հուսանք, առաջիկա կմկմուլիսում Արարատ Միրզոյանը մեզ կպատմի, թե Մոսկվայում ինչ է կմկմացել փակ դռների ետևում:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները