Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով այնուհետև «Hyundai»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ