«Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Պարո՛ն նախարար, երկու շաբաթ առաջ Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հայազգի ղեկավարության ցուցադրական «դատավարությունը»։ Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, արնահոսող ողբերգություն հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։ Բաքվի ռեժիմը սեփական ժողովրդին մեկուսացնում է քաղաքակրթությունից՝ կառուցելով ազգային ծայրահեղականության վրա արմատացած միջնադարյան բռնապետական ռեժիմ։ Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար։ Ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն կանգնեցնել այս խայտառակ գործընթացը»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Շարունակել պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար, ես շարունակելու եմ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավճիռն» ինչո՞ւ է առանձին հրապարակվել
Որևէ բան Հայաստանում ա՞յլ կլիներ, եթե Սամվել Բաբայանը «նույնպես առևանգվեր»