30/01/2025

Լավ է, չեք հիմնավորում, թե թշնամուն չսադրելու համար էիք էդ գինը սահմանել․․․ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ քպ առաջնորդը, քաղաքապետն ու տեղակալները փրփրաբերան ու քրտնամած հիմնավորում էին տրանսպորտի իրենց սահմանած գինը և մեր գրապանում մխրճված իրենց ձեռքը բխեցնում պետության շահերից։

Հիմա նահանջել են՝ իջեցնելով առաջարկի կեսին․․․

Փաստորեն հնարավոր էր ․․․ թե՞ վստահ էիք, որ ձեր աղետալի դիլետանտիզմն ու անփառունակ կառավարումն անկասելի է ․․․

Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց․․․

Նույն քաոսն ու շիլաշփոթն է հայտարարագրերի մասով և առհասարակ բոլոր ոլորտներում․․․
Ու ձեր այս ողբերգական անկարողությամբ հավակնում եք ազգ կրթել կամ անվտանգություն ապահովել․․․

Դուք վաղուց կորցրել եք ձեր քաղաքական և բարոյական կենսունակությունը։

Հ․Գ․ Լավ է, չեք հիմնավորում, թե թշնամուն չսադրելու համար էիք էդ գինը սահմանել․․․»։