ԱՄՆ դաշնային իշխանությունները պլանավորում են շաբաթական երեք քաղաքում լայնածավալ արշավ իրականացնել անօրինական ներգաղթյալների դեմ։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց տվյալներով՝ հաջորդ քաղաքը, որտեղ կիրականացվի գործողությունը, կլինի Կոլորադոյի Ավրորան։ Այս շաբաթ մաքսային և սահմանային պաշտպանության (ICE) գործակալները ձերբակալություններ են իրականացրել Չիկագոյում և Նյու Յորքում:
Associated Press-ին աղբյուրները հայտնել են, որ արշավանքները Ավրորայում կսկսվեն հինգշաբթի օրը: Ինչպես հիշեցնում է հեռուստաալիքը, այս քաղաքը գրավել է Դոնալդ Թրամփի ուշադրությունը նրա նախագահական քարոզարշավի ժամանակ։
Երկուշաբթի օրը աղբյուրները The Washington Post-ին հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը հանձնարարել է ICE-ին կտրուկ ավելացնել ներգաղթի մասին օրենքները խախտելու համար կալանավորված մարդկանց թիվը՝ օրական մի քանի հարյուրից մինչև 1200-1500 անձի հասցնելով:
Իսկ մինչ այդ՝ ԱՄՆ միգրացիոն և մաքսային ծառայությունը հաստատել է քաղաքացիների ցանկը, որոնք առաջիկայում պետք է արտաքսվեն երկրի տարածքից:
Այդ ցանկում ընդգրկված է Հայաստանի՝ 2808, Ադրբեջանի՝ 709, Վրաստանի՝ 833 քաղաքացի:
Արտաքսվողների թվում նաև 3518 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կա:
Բաց մի թողեք
«Միրաժ» ակումբում գողացել են 45-ամյա տղամարդու «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն
ԱՄՆ-ը դադարեցրել է 50 մլն դոլարի պահպանակի գնումը ՀԱՄԱՍ-ի համար. Թրամփը նշել է՝ ինչի համար էր այն
ԵԽԽՎ-ում, բայց սահմանափակ լիազորություններով. ինչ է պահանջվում Վրաստանից