18/02/2026

Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաեւ տուգանք` 500 հազար դրամի չափով

Mamikon Aslanyan
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանն այսօր հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ որոշումը։  Այսպիսով, Ասլանյանը դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը, նա դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաեւ տուգանք` 500 հազար դրամի չափով եւ 3 տարի զրկվեց պաշտոն զբաղեցնելուց։ Դատավճիռն ի կատար կածվի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` եթե այն բողոքարկվի վերադաս ատյաններում։ Նշենք, որ 2024-ի ամռանը Մամիկոն Ասլանյանը կալանքից ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։ Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.