Հունվարի 18-ին՝ ժամը 23:55-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքից մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով ի վիճակի չի եղել հայտնելու անձնական տվյալներն ու վնասվածքներ ստանալու հանգամանքը:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը:
«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հունվարի 27-ին: Պարզվել է, որ հունվարի 18-ի ժամը 22-ի սահմաններում 15-ամյա պատանին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծեծի ենթարկել նրան, ինչի հետևանքով վերջինս ընկել է ապակու կտորների վրա՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է»- ասված է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Հայտնաբերվել է որոնվող երիտասարդի մարմինը. Լուսանկար
Նոյեմբերի 5-ին Երևանում սպանված կինը նախարարություններից մեկի աշխատակից էր
Մանրամասներ Կոմիտասի «Երևան սիթի»-ի տանիքում բռնկված հրդեհից․ Լուսանկար