Գրենլանդիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը (85%) դեմ է արտահայտվել կղզու՝ ԱՄՆ-ին միանալուն։
Այս մասին են վկայում Verian գործակալության կողմից՝ դանիական Berlingske թերթի եւ Sermitsiaq հրատարակության պահանջով անցկացված հարցման արդյունքները։
Հարցման արդյունքների համաձայն՝ միայն 6%-ն է կողմ, որ դանիական տիրապետության տակ գտնվող կղզին միանա ԱՄՆ-ին։ Միաժամանակ հարցվածների 9%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 497 մարդ։ Սխալի աստիճանը նշված չէ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմում ներառելու մտադրության մասին, ինչը լուրջ դիսկուրս է բացել Դանիայի և Վաշինգտոնի միջև:
Բաց մի թողեք
Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել պահանջների ցուցակ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Reuters
Պետական հեղաշրջման վտանգ է սպառնում․ Լուսանկար
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ