«ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին. խոսքը Արփի Դավոյան եւ Լուսինե Բադալյան զույգի մասին է: ՔՊ-ական այս կանանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում նրանք զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:
Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանն էլ զեկույց են ներկայացրել ավելի ուշ, ինչից հետո հայտնվել են «սեւ ցուցակում»:
Նրանք, մի կողմ քաշված, գնում-գալիս են ԱԺ, բայց ոչնչի չեն խառնվում՝ ոչ ներթիմային խոսակցություններում կան, ոչ էլ ԱԺ-ում են ելույթներ ունենում. մյուսների հետ չեն էլ շփվում, մեկուսացած են: Կարելի է ասել՝ «ճամպրուկային» տրամադրություն է նրանց մոտ, անհանգիստ սպասում են, թե ուր որ է Փաշինյանից մի sms կստանան՝ մանդատը վայր դնելու պահանջով:
Դե իսկ Ավինյան-Դավոյան հարաբերությունները եւս շարունակում են պայթյունավտանգ լինել, Ավինյանը Արփի Դավոյանին մեղադրում է իրենց անհիմն զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու համար, Դավոյանն էլ Ավինյանին մեղադրում է իր՝ արդարադատության նախարար ընտրվելը տապալելու համար»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները