«Հունվարի 27-ին հրապարակվեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը դարձել է ՌԴ քաղաքացի:
Սակայն Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի փոխել իր քաղաքացիությունը:
Տեղեկացնենք, որ ըստ «Հետք»-ի՝ 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը չի դարձել ՌԴ քաղաքացի:
«Խելագարության կանխավարկածով առաջնորդվելը խելամիտ չէ: Ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, պահպանել եմ ու պահպանելու եմ իմ քաղաքացիությունը: Եթե լրատվամիջոցներն իմ անուն ազգանունը ընտրողների ռեգիստրում չեն գտել, թող հարցնեն իշխանություններին՝ ինչու են հանել իմ անուն ազգանունը:
Ես եղել և մնում եմ ՀՀ քաղաքացի ու առաջարկում եմ սահմանափակվենք այսքանով, ես հարցազրույց չեմ տալիս»:
Ենթադրաբար, երբ ողջ աշխարհը (Ինտերպոլը՝ միջազգային ոստիկանությունը և ՌԴ իրավապահները) հրաժարվեց Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց՝ համարելով փաստարկները ապօրինի և քաղաքական, միայն ՀՀ իրավապահների կողմից նախկին դատախազը շարունակեց համարվել հետապնդվող: Հետևաբար ընտրական ցուցակները ՀՀ-ում մաքրվել են քաղաքական նպատակահարմարությամբ:
Իսկ միջազգային հետախուզման մեջ չգտնվող անձը կարող է գրանցվել ու բնակվել ցանկացած երկրում, ցանկացած հասցեում»:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է