ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 8-ին։
«Հրապարակը» գրում է․ Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։
Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։ Հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի հրավերներ չեն ուղարկվել, կլինեն միայն նորահայտ ուժի 300 պատվիրակները։
Համագումարի համար պատգամավորները վարձակալել են «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը, սակայն բավականին համեստ միջոցառում են նախատեսել՝ առանց հյուրասիրության։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7