Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներն Ազգային ժողովում մասնակցելու են փակ քննարկման:
«Հրապարակը» գրում է․ Ներկա են լինելու ուժային կառույցների ղեկավարները: Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազը, ՆԳ, պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենը: Վերջինս նաեւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովի կազմում կան նաեւ իշխանությանը կից քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ծնողներից մեկը մեզ ասաց, որ 195 անհետ կորածների հարազատներն էլ` գրեթե բոլորը գնալու են Ազգային ժողով, սակայն քննարկումը կայանալու է ԱԺ մեծ դահլիճում, իսկ նրանց մեծ մասին նստեցնելու են լրագրողների օթյակում: Հարազատներից միայն 16 հոգի է ներկա լինելու դահլիճում, որ պաշտոնյաների անդորրը հանկարծ չխախտեն, էքսցեսներ չլինեն:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում