Իշխանությունը, ինչպես բոլոր թափուր պաշտոններում, ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում եւս թեկնածու չի կարողանում գտնել:
«Հրապարակը» գրում է․ Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկից հետո ՔՊ-ն նոր թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ նոր թեկնածու չեն կարողանում գտնել: Որոշ ժամանակ առաջ խոսվում էր փաստաբան Տիգրան Եգորյանի մասին, սակայն հիմա այդ անունն այլեւս օրակարգում չէ: «Մարդ են ման գալիս, բայց ոչ մեկի անունն այս պահին չկա»,- ասաց մեր աղբյուրը։
Նկատենք, որ ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 5-ը գիտնական անդամներն են եւ ընտրվում են խորհրդարանի կողմից։ Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն 7 անդամ ունի: 3 գիտնական անդամի տեղ թափուր է, նախկինում դրանք զբաղեցնում էին Կարեն Անդրեասյանը, Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Գրիգորյանը: Անդրեասյանը հեռացավ Փաշինյանի «հորդորով», մյուս երկուսը դատավոր նշանակվեցին։ Մեկ տարուց ավելի է՝ 2 թափուր տեղ չի լրացվում:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7