ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որտեղ նա նշում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն․
«Այս մարդը հանրային միջոցներից սնվում, ազատ շրջում է Երևանի փողոցներում, ձեր գրպանից դուրս եկած գումարներով գործուղումների է մեկնում, Հայաստանն ու ձեզ ներկայացնում ու հանդիսանում թուրքական օրակարգի սպասարկուն՝ մերժելով աշխարհի պետությունների կողմից միջազգայնորեն ճանաչված՝ Ցեղասպանության փաստը։
Ի՞նչ անուն կարելի է տալ սրան ու սրա բերանից դուրս եկած բառերը, եթե ոչ մարդկության դեմ հանցագործություն, իսկ առաջադեմ երկրներն ընդհանրապես սրա մուտքը պիտի արգելեն իրենց երկրներ՝ որպես նոր ցեղասպանություններ հրահրող, խրախուսող, ցեղասպանությունների տարբեր ժամանակաշրջանների ու տարբեր ազգերի զոհերի հիշատակն անարգող առանձնյակ»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է