ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել ԵՄ երկրների ապրանքների վրա։ Այդ մասին նա ասել է ուրբաթ օրը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
«Արդյո՞ք մաքսատուրքեր կսահմանեմ ԵՄ-ի վրա: Ցանկանում եք ազնիվ պատասխա՞ն, թե՞ քաղաքական պատասխան։ Բացարձակ հստակ է. Եվրամիությունը մեզ այնքան սարսափելի է վերաբերվում», – ասել է նա:
«Մեր մեքենաները չեն տանում։ Մեր գյուղմթերքը չեն տանում: Նրանք, ըստ էության, գրեթե ոչինչ չեն վերցնում: Մենք մեծ դեֆիցիտ ունենք ԵՄ-ի հետ: Այնպես որ, մենք շատ կարևոր բան կանենք ԵՄ-ի հետ կապված»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Թրամփը ԵՄ երկրներին սպառնացել է առևտրային մաքսատուրքերով, եթե նրանք չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել։
Բաց մի թողեք
Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել պահանջների ցուցակ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Reuters
Պետական հեղաշրջման վտանգ է սպառնում․ Լուսանկար
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ