Փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները կանխել են 65-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը և իրականացրել հերթապահություն։

Բաց մի թողեք
Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում
Ավտովթար՝ Երևանում․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են․ Լուսանկար
Որ ապրանքներն են թանկացել