Հունվարի 31-ին Կոտայքի մարզի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Infinity մակնիշի ավտոմեքենան։
Տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն: Տուփի մեջ պարեկները հայտնաբերել են «Կրիստալ» տեսակի թմրանյութ։
Պարեկները վարորդին և ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը հանրությանը հայտնի երգիչ-դերասան է։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները