Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձինք ազգությամբ Ռուսաստանի Դաշնության և Լիտվայի քաղաքացիներ են:
Նրանք եղել են դիմակավորված:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնի էր դարձել մետրոյում արձանագրված միջադեպի մասին:
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել դեպքից՝ նշելով, որ դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա, քարեր նետել գնացքի ուղղությամբ:
Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։
ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:






Բաց մի թողեք
Իրանի նախագահի խոսքում ստորգետնյա խութեր, այնուամենայնիվ կան, ահա դրանք
Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. Լուսանկարներ
Ինչ է պետք իմանալ Սոնա Մնացականյանի վրաերթի վճռի մասին․ Լուսանկար