Թբիլիսիում նոր թափ են ստացել և շարունակվում են բողոքի ցույցերը:
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիի մուտքի մոտ ցույցի ժամանակ ձերբակալել են ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդը Նիկա Մելիային։

Մելիան բերման է ենթարկվել իրավապահների հետ ծեծկռտուքի արդյունքում։ Հայտնի չէ, թե ինչ հոդվածով է ձերբակալվել քաղաքական գործիչը։

Թբիլիսիում փետրվարի 2-ի երեկոյան և լույս 3-ի գիշերը հանրահավաք է տեղի ունեցել որն ընթացել է Վրաստանի մայրաքաղաքի մուտքի մոտ։ Ցուցարարները հավաքվել են «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնում, որից հետո որոշել են երթ կազմակերպել՝ փակելու մայրաքաղաքի մուտքն ու ելքը։

Ծեծկռտուք է սկսվել, և ցուցարարներին հաջողվել է մասամբ փակել ճանապարհի այն հատվածը, որը տանում է Թբիլիսիից։
Մելիայի ձերբակալությունն ուղեկցվել է քաշքշուկով, իրավապահների հետ վեճով ու հրմշտոցով:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:






Բաց մի թողեք
Ադրբեջանը «շահագրգռված է» արագացնել «Թրամփի երթուղու» աշխատանքները
ԱՄՆ-ն գաղտնի մշակում է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր
Կալասը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են