2 տարի առաջ՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակում պարեկներին չենթարկված «Համմեր»-ի 25-ամյա վարորդ Գեղամ Սահրադյանի համար հանրային մեղադրողը պահանջել է 8 տարի ազատազրկում, սակայն դատարանը վերդիկտով նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման։
Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասացին Գլխավոր դատախազությունից։
Տեղեկացանք նաեւ, որ Սահրադյանի խափանման միջոց կալանավորումը դատարանը դեկտեմբերի 13-ին փոխել է տնային կալանքի, արդեն դեկտեմբերի 27-ին՝ վճռի հրապարակման ժամանակ, դատարանը խափանման միջոցը կրկին փոխել է կալանավորմամբ։
Հիշեցնենք, որ Սահրադյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար:
Հիշեցնենք՝ 2023-ի փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել էր հրազեն:
Բաց մի թողեք
Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490 հազար դոլարով. Լուսանկար
Վիճաբանության և դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա տղան մահացել է․ Լուսանկար
Հայտնի դատախազը նոր պաշտոն ունի․ Լուսանկար