05/02/2025

Հայտնի դատախազը նոր պաշտոն ունի․ Լուսանկար

Օրերս Դատախազությունից սեփական դիմումի համաձայն հեռացած Հայկ Հարությունյանը պաշտոնի է նշանակվել Ներքին գործերի նախարարությունում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հարությունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշանակվել է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանն աչքի է ընկել մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում` Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի, ինչպես նաեւ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով հանրային մեղադրողներից մեկն էր։ Այսինքն, ընդդիմության դեմ կեղծ մեղադրանքներ պաշտպանելու դիմաց է պաշտոնը ստացել:

ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ Հայկ Հարությունյանը նշանակվել է այսօր՝ Արփինե Սարգսյանի հրամանով։ Իսկ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր ՔՈԳՎ պետի տեղակալ Ռուբեն Դավթյանը։

Հայտնի դատախազը նոր պաշտոն ունի