Ըստ վարկածներից մեկի՝ մահափորձի կազմակերպիչները հեռախոսի միջոցով են վերահսկել զոհին ու պայթեցնել ինքնաշեն պայթուցիկ սարքը, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ SHOT-ի՝ Սարգսյանի սմարթֆոնից գործնականում ոչինչ չի մնացել, և դրանից որևէ տեղեկություն կորզելը կամ լրտեսող ծրագրերի առկայությունը ստուգելը գրեթե անհնար է։ Գաջեթը պայթյունից հետո եղել է հանգուցյալի գրպանում, այն ջարդվել է բեկորներից և հալվել ջերմային ազդեցությունից։
Շքամուտքում տեղադրված ինքնաշեն սարքը պայթեցրել են հեռահար։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթուցիկի գործարկման ազդանշանը գուցե եղել է բջջային հեռախոսի գեոնշիչը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հսկողությունն իրականացվել է տեսախցիկի միջոցով, ինչպես գեներալ Կիրիլովի սպանության դեպքում։
Ներկայումս հետախուզվում նե երկու տղամարդիկ, ովքեր կարող են ներգրավված լինել մահափորձին։
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով