04/02/2025

Թրամփն առաջարկել է Կանադային միանալ ԱՄՆ-ին՝ առևտրային մաքսատուրքերից խուսափելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կարող է խուսափել Վաշինգտոնի առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ:

«Ես կցանկանայի, որ Կանադան լինի մեր 51-րդ նահանգը: Մենք նրանց կտանք պաշտպանություն, ռազմական պաշտպանություն: Մեզ պետք չէ, որ նրանք արտադրեն մեր մեքենաները. նրանք կարող են դա անել Դեթրոյթում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում կամ որևէ այլ նահանգում: Նրանց անտառը պետք չէ, մենք նրանց էներգիայի կարիքը չունենք. մենք դրանից ավելի շատ ունենք, քան նրանք:

Նա այսպես է մեկնաբանել կանադական ներկրվող ապրանքների համար քսան տոկոս մաքսատուրք սահմանելու իր որոշումը։

Նախագահն ասել է, որ նախատեսում է ևս մեկ զրույց ունենալ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ քննարկելու առևտրային հարաբերություններում հնարավոր փոփոխությունները։

«Մենք հսկայական դեֆիցիտ ունենք Կանադայի հետ, ինչպես բոլոր երկրների հետ: Ես նայում եմ այս գործարքներին և մտածում եմ՝ ո՞վ է կնքել այդ գործարքները: Դրանք սարսափելի գործարքներ են»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։