«Ինչպես հայտնի է, Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարել է հերթական մրցույթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որեւէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ում որեւէ մեկը ցանկություն չունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու։
Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:
Եվ ահա հերթական անգամ է մրցույթ հայտարարվել, ու մինչ այս պահը չկա թեկնածու: Թերևս որեևէ մեկը չի ցանկանում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, քանի որ նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար