Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի հրապարակած տեղեկատվության տեքստում:
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Ըստ մեզ փոխանցված տեղեկատվության՝ կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ:
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է