«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը․
« Հայոց Ցեղասպանության ուրացման հարցերով «նախարար» Արսեն Թորոսյանը, ով ի դեպ երբեք իմ նախկին գործընկերը չի եղել, ոչ Ելք դաշինքի, ոչ էլ իմ՝ դեսպան աշխատելու ժամանակ, գրառում է արել ֆեյսբուքում, պնդելով, թե Էդմոն Մարուքյանը նորից երրորդ ճանապարհն է ընտրել, «ռուսական լծից» է խոսում և այդպես շարունակ…
Չեմ ցանկանում բովանդակային անդրադառնալ, քանի որ Թորոսյանը բացարձակ չի հասկանում նրանից, ինչի մասին գրել է: Պատկերացում անգամ չունի։ Ուղղակի նրան գործուղման տարած վարչապետն ասել է մի բան գրի, նա էլ գրել է:
Եթե նրա մոտ գրելու ցանկություն է առաջացել, ապա նա կարող է գրել մեթոդական ձեռնարկ «ինչպե՞ս տապալել քովիդի դեմ պայքարը և միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսերով հայտնվել քրեական գործերի թիրախում» թեմայով:
Ամիսներ շարունակ տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանին դատելու են, մինչդեռ տարօրինակ կերպով, դա տեղի չունեցավ։ Իմ ընկալմամբ նա հիմա յուրահատուկ թրաֆիքինգի զոհ է, քրեական գործերը հարուցված ասում են отрабатывать արա, որ չդատվես:
Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի Հ1-ում՝ առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի՝ Արսեն Թորոսյանը, դատվելու է»։
Բաց մի թողեք
Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» դա մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է․ Թորոսյանը՝ Մարուքյանին
Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական մոտիվները
«Հայ ժողովրդին կազմաքանդելու ցեցը հասել է Սփյուռք»․ Լիլիթ Գալստյան