Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6 օր է՝ չի աշխատում, գործադուլի պատճառով:
«Հրապարակը» գրում է․ Ադրբեջանական մամուլում ցնծություն է․ «Զանգեզուրյան ցնցում», «Շատ լավ է, թող չաշխատեն»:
Սյունիքում խոսում են, որ գործադուլի հետեւում ֆինանսական շահեր կան՝ մարդիկ, որոնք զրկվել են տենդերներից, սակայն լավատեղյակ աղբյուրն այլ բացատրություն տվեց․ վերջին շրջանում շատ են խոսում, որ ԶՊՄԿ-ի մեկ տարվա եկամուտը 800 միլիոն դոլար է, պետական շահաբաժինը՝ 80 միլիոն, 2023-ին բաժնետերերի մաքուր եկամուտը՝ 380 միլիոն դոլար, եւ շարքային աշխատողները մտածել են, որ կարող են աշխատավարձի բարձրացում պահանջել:
Ի դեպ, 6 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունից ոչ ոք չի արձագանքել, չնայած պետությունը 21 տոկոսից ավելիի սեփականատերն է:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում