«Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը պարզել է, որ արդբեջանական կողմը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը (նկ. 1): Ինչպես նշում է հնագետ Լևոն Մկրտչյանը՝ այս հուշարձանը բացառիկ էր թե իր չափերով և թե կառուցվածքով (https://www.facebook.com/share/p/14RkZPht2b/):
Այս հուշարձանների տարածքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2021 թվականի՝ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Այս հուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կետում, քանդվել է ռազմական օբյեկտի կառուցման հետևանքով։ (այս և նմանատիպ այլ հուշարձանների մասին տես՝ https://www.academia.edu/115954460/MEGALITHIC_CULTURE_OF_ARTSAKH?fbclid=IwY2xjawIMBPxleHRuA2FlbQIxMAABHVIvMc–btI9sioLbLhccq5-Mn3eSzMYAsczZqz7gm0Pc2WMZHBj6EDb6A_aem_sL-axEco53xriPDOjj4G6Q):

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական հուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակություն:
Մեր արձագանքը
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»:

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել