Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․) և Թ․ Խ․-ն (ծնված 1969 թ․), ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։
Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։
Բաց մի թողեք
20-ամյա վարորդը «Nissan»-ով շներից խույս տալիս բախվել է գազախողովակի և շրջվել. Լուսանկար
Երևանում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր. Լուսանկար
Ողբերգական դեպք. մահացածը Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանի ազգականն է